Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հովիկ Աբրահամյանին դրսևորվելու ժամանակ պետք է տալ

Հովիկ Աբրահամյանին դրսևորվելու ժամանակ պետք է տալ
21.04.2014 | 21:00

Այնպես ստացվեց, որ ոչիշխանականների քառյակի նպատակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ եթե քառյակի մեջ մտնող ուժերը որևէ գործողություն էին ուզում սկսել, ապա այն պետք է ծրագրեին ոչ թե ապրիլի 28-ին, այլ իրականացնեին մարտին: Սարգսյանի խոսքով` այդ չորս ուժերից առնվազն երեքը «մասնակցել են այս համակարգի ստեղծմանն ու կայացմանը»: «Ինչո՞ւ պիտի ուզեին, որ այն վերանա»,- ասել է Արամ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, կուսակցապետի կարծիքով, նոր վարչապետին «դրսևորվելու ժամանակ ու հնարավորություն» պետք է տալ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀԴԿ ղեկավարը անդրադարձել նաև ՀՀ նախագահի հրաժարականի թեմային: Նա ասել է, որ համաձայն չէ Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությանը, սակայն ազգային անվտանգության հարցերում «լիովին վտահում է» ՀՀ նախագահին: Սարգսյանը նկատել է, թե անհնար է ժխտել այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը` Հայաստանը «վտանգներից զերծ պահելու համար»:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ